1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիական զորքերը գրոհել են Համա և Իդլիբ նահանգների սահմանին տեղակայված ահաբեկիչների բազաները

Սիրիական զորքերը գրոհել են Համա և Իդլիբ նահանգների սահմանին տեղակայված 
ահաբեկիչների բազաները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմաօդային և հրետանային ուժերը  հարվածներ են հասցրել Համայի և Իդլիբի վարչական սահմանների միջև տեղակայված,  «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման բազաներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՍԱՆԱ գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ`գրոհայինների դիրքերի վրա գրոհը հաջորդել է հյուսիսային գոտում լարվածության թուլացմանը կոչված հրադադարի ռեժիմի խախտմանը:

Արդյունքում՝ ոչնչացվել են հակառակորդի հրամանատարական կետերը, ինչպես նաև Թել Վասաթ, Զիյարա և Էլ Մանսուրա նահանգներում գտնվող զինամթերքի պահեստները: «Ջեբհաթ ան Նուսրա»-ի շարքերում կան զոհեր և վիրավորներ:

Հարվածներ են հասցվել նաև Համա վարչական կենտրոնից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Քֆար-Նաբուդա, Թել էս Սահր և Մարաքբա շրջաններում տեղակայված «Քաթայիբ ալ Իզզա» ծայրահեղական խմբավորման բազաներին: ՍԱՆԱ-ի հաղորդմամբ` արտասահմանցի վարձկանները, որոնք մարտնչում են այդ խմբավորման շարքերում, թուրքական սահմանի կողմից տեղափոխվել են Օրոնտ գետի մոտ գտնվող Սուկ էլ Հաբ հովիտ, որտեղից պարբերաբար հարձակումներ են գործում խաղաղ բնակչության և բանակի դիրքերի վրա:  

«Սիրիա Ալ Ան» լրատվականի փոխանցմամբ` սիրիացի օդաչուները ուրբաթ օրը ինքնաթիռներից թռուցիկներ են գցել Իդլիբի նահանգի Թաֆթանազ քաղաքում: Դրանց մեջ պետության Զինված ուժերի ղեկավարությունը հորդորում էր տեղի դաշտային հրամանատարներին հետևել Սիրիայի հարավում և Արևելյան Ղութայում կազմավորված զինված ընդդիմությունների օրինակին, որոնք համաձայնել են հաշտություն կնքել իշխանությունների հետ:

Սիրիական բանակն այժմ նախապատրաստում է 2015թ.-ի ապրիլին ահաբեկիչների կողմից գրավված Ջիսր էշ Շուգուր քաղաքի ազատագրման գործողությունը: Այն գտնվում է լեռնանցքում, որի միջով անցնում է ռազմավարական նշանակություն ունեցող Լաթաքիա-Հալեպ մայրուղին: Այդ գործողության հաջողության դեպքում զորքերը կկարողանան մեկուսացնել Իդլիբի հարավային շրջանները և արգելափակել Խան Շեյխունում, Մաարեթ Նաամանեում և Քֆար Զիտայում տեղակայված հրոսակախմբերի խոշոր հենակետերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]