Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել

Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վարչական 
պատասխանատվության է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 10-ին կեսգիշերն անց Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստուգայց-շրջագայության ընթացքում նկատել են, որ Երեւանյան խճուղու Իվանի խաչմերուկ կոչվող տարածքում հրավառություն է կատարվում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները անհապաղ մեկնել են նշված տարածք եւ հայտնաբերել հրավառություն կատարած տղամարդուն , որը խախտել էր լռությունն ու 23.00-ից հետո հրագործական արտադրանք օգտագործել:

Քաղաքացին հայտնել է, որ հրավառությունը կաարել է ընկերոջ երեխայի ծննդյան առթիվ՝ չիմանալով դրա համար վարչական պատասխանատվության մասին: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով Վարչական իրավախախախտումների մասին օրեսգրքի՝ լռությունը խախտելու հոդվածի հատկանիշներով քաղաքացին  վարչական պատասխանատվության է ենթարկվել:  Ոստիկանությունը հիշեցնում է , որ իրավապահները հետեւողական են լինելու այս հարցում եւ հորդորում է պահպանել համակեցության կանոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]