Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին Աբու Դաբի մասթերսի 3-րդ տուրում


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Աբու Դաբի Մասթերս խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 31 երկների 158 շախմատիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են եռակի Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և կրկնակի Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև պատանի շախմատիստ Էդուարդ Հակոբյանը: 
Երեկ կայացած մրցաշարի 3-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էդուարդ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 6 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով, Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 2, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 1 միավոր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ