Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում երեք ամիս է՝ արտագաղթը դադարել է. Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերյանցիներին

Հայաստանում երեք ամիս է՝ արտագաղթը դադարել է. Նիկոլ Փաշինյանը՝ 
նոյեմբերյանցիներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ժողովրդին կամք պարտադրողների ժամանակներն անցել են, այսուհետ քաղաքացիների կամքն է պարտադրվելու և, որպես վարչապետ, ինքը դրա երաշխավորն է։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանին հարող տարածքում քաղաքի և մոտակա համայնքների բնակիչների հետ ընթացող հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց. «Մենք իրար հետ, մեր անելիքը գիտակցելով, մեր բաժին պատասխանատվությունը ստանձնելով, մեր երկրի խնդիրները լուծելու ենք։ Ես մարզ այցելել եմ մի բանի համար՝ ձեզ հավաստիացնելու, որ ՀՀ կառավարությունը վստահ է, որ ի վիճակի է լինելու Հայաստանը դարձնել ազատ, հզոր ու երջանիկ երկիր»:

Վարչապետը շեշտեց՝ այն մարդիկ, ովքեր Հայաստանը թալանել են, երկրի ռեսուրսները ծառայեցրել են իրենց ընտանիքների բարեկեցության համար, այլևս Հայաստանի ժողովրդի առջև կանգնելու իրավունք չունեն։ «Այսօր իշխանությունը դուք եք, կառավարությունն ընդամենը ձեր ծառան է, չկասկածեք, որ կառավարությունն անմնացորդ ծառայելու է ձեզ։ Հղփացած, թալանող պաշտոնյաների ժամանակներն անցել են. ով կփորձի ժողովրդին որպես ծառա ներկայացնել, իսկ իրեն՝ տիրակալ, նրա տեղը քաղաքականության պատմության աղբանոցում է։ Այսօր Հայաստանում մի իշխանություն կա ու դա ՀՀ ժողովուրդն է»,-հավելեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում երեք ամիս է՝ ոչ միայն արտագաղթը դադարել է, այլև Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարիների համեմատ  4 հազարով ավելացել է գնացողների թվի համեմատ։ «Նախորդ տարիներին այս ամիսներին այսպիսի իրավիճակ էլի եղել է, բայց մայիսին նախորդ տարվա համեմատ ներգաղթ ունենք, հունիս-հուլիսին նախորդ տարիների համեմատ ավելի շատ եկող մարդիկ ունենք։ Բացի այդ՝ Երևանում և մարզերում անշարժ գույքի գները բարձրացել են, սա նշանակում է, որ բնակարաններ են գնում, որովհետև Հայաստանը դարձել է այն տեղը, որտեղ ապրում են և ոչ թե որտեղից փախչում են»,-նշեց վարչապետ Փաշինյանը։ 

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն էլ քաղաքացիներին ուղղված իր խոսում նշեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Նոյեմբերյան, Կողբ, Այրում համայնքների խնդիրներն ամբողջությամբ պարզել և ներկայացրել են կառավարությանը։ «Լուծումները բարդ են, բայց հուսով ենք, որ կառավարությունը շուտ կարձագանքի»,-ասաց մարզպետը։ Նա նկատեց՝ այս տարածաշրջանի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեն աշխատատեղերի ապահովման, խմելու և ոռոգման ջրի համակարգերի արդիականացման հարցերը, առկա է բնակարաններով ապահովման խնդիր, գիտեն կարկտահարության դեպքերի, սահմանամերձ համայնք լինելով պայմանավորված դժվարությունների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]