Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Արտակարգ իրավիճակների նախարարը ներկա է եղել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում իրականացված վարժանքին


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 10-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը արտադրական վթարի դեպքում» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ուսումնավարժանքի սցենարի համաձայն, հումքերի պահեստի 4-րդ հարկում տեղի էր ունեցել պայթյուն, առաջացել էր փլուզում, հրդեհի օջախներ, շենքում մնացել էին արգելափակված աշխատակիցներ և առաջացել էր խուճապային իրավիճակ:

Տեղի ուժերով կազմակերպվում է մոտ 40 աշխատակիցների տարահանումը անվտանգ վայր, իսկ տնօրենը ահազանգում է 911 ծառայություն:

Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատները իրականացնում են բացազատում և հետախուզություն, ինչպես նաև ծավալում են փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ:

Պարզվում է, որ այրվում է 400 քմ տարածք, որից հետո հրշեջ փրկարարական ջոկատները անմիջապես իրականացնում են հրդեհաշիջում ու հրդեհի տարածման կանխարգելում: Գազի, հոսանքի, ջրի վթարային խմբերը և գործարանի վթարավերականգնողական կազմավորումը իրականացնում են շենքի՝ գազի, հոսանքի և ջրի վթարային անջատում:

Շենքի տանիքից իրականացվում է 4 տուժածների, իսկ շենքի 3-րդ հարկից  4 արգելափակվածների տարհանում, որից մեկին պատգարակի օգնությամբ, այնուհետև հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ փլատակներից  դուրս է բերվում ևս մեկ տուժած: Երկրորդ ուսումնական տեղամասում, ըստ ուսումնավարժանքի սցենարի, մարդատար ավտոմեքենայի վարորդը խուճապահար մխրճվել է ամոնիակ տեղափոխող  բեռնատարի մեջ, կա ամոնիակի արտահոսք, մարդատար մեքենայից վարորդին դուրս բերել չի հաջողվում: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ դուրս են բերում մարդատար մեքենայի վարորդին, անձրևացայտ փողակների կիրառմամբ արգելափակում են ամոնիակի տարածումը, ինչպես նաև օդաբարձիկների կիրառմամբ դադարեցնում են բեռնատարից ամոնիակի արտահոսքը: Բոլոր տուժածները տեղափոխվել են մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

 

 

 

        




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ