Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարմիր խաչը նախազգուշացրել Է երաշտի պատճառով ԿԺԴՀ-ում սովի սպառնալիքի մասին

Կարմիր խաչը նախազգուշացրել Է երաշտի պատճառով ԿԺԴՀ-ում սովի սպառնալիքի մասին


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անոմալ շոգ եղանակը, որը հաստատվել Է ԿԺԴՀ-ում, կարող Է երկրում հերթական պարենային ճգնաժամի պատճառ դառնալ եւ ամենից առաջ սպառնում Է երեխաների ու տարեց մարդկանց առողջությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախազգուշացրել են Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայում:

Հուլիսի սկզբից ԿԺԴՀ-ում անձրեւներ չեն եղել, իսկ օդի միջին ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի 39 աստիճան: Անձրեւներ են սպասվում միայն օգոստոսի կեսերին, մինչդեռ պարենային անվտանգության ցանկացած սպառնալիք լուրջ հետեւանքներ կունենա առանց այդ Էլ խոցելի բնակչության համար: Այդ մասին ասված Է կազմակերպության՝ օգոստոսի 10-ին տարածված մամուլի տեղեկագրում:

«Ներկայիս իրադրությունը դեռեւս չի կարելի դասակարգել որպես երաշտ, բայց բրինձը, եգիպտացորենը եւ մյուս ցանքերը ոչնչանում են դաշտերում, ինչը հղի Է բնակչության համար աղետալի հետեւանքներով»,-հաղորդագրության մեջբերվում Է Փհենյանում Ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Մույամբոյի խոսքը:

Դրանում ասված Է, որ «դեռ մինչեւ ներկայիս ճգնաժամն ավելի քան 10 մլն մարդ, այսինքն՝ ԿԺԴՀ-ի բնակչության 40 տոկոսը, հումանիտար օգնության կարիք ուներ, հաղորդել Է «Ինտերֆեքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]