Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները կալանավորել են Դամասկոսի հետ հաշտվելուն համաձայնած հրամանատարներին

«Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները կալանավորել են Դամասկոսի հետ հաշտվելուն համաձայնած հրամանատարներին


ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն Իդլիբի նահանգում կալանավորել են զինված ընդդիմության խմբավորումների այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են սիրիական բանակի հետ հաշտությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այս մասին հայտնել Է Al Akhbar թերթը: Թերթի տեղեկավտությամբ՝ կալանքի տակ են գտնվում զինյալների առնվազն 50 հրամանատարներ, որոնք շփումների մեջ են մտել սիրիական հրամանատարության հետ հաշտության համաձայնագրերի կնքման համար:

«Ջեբհաթ ան Նուսրան» նաեւ պարետային ժամ Է սահմանել Իդլիբի հարավ - արեւելքի 17 բնակավայրերում՝ զգուշանալով, որ դրանց բնակիչները ապստամբություն կբարձրացնեն ելուզակային խմբավորումների դեմ եւ օգնության կկանչեն կառավարական զորքերին, ինչպես դա տեղի ունեցավ Արեւելյան Գութայում եւ Դերաայի հարավային նահանգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]