Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարել Է անվտանգության գլխավոր սպառնալիքը

ՆԱՏՕ-ն Ռուսաստանը համարել Է անվտանգության գլխավոր սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Twitter-ի իր օգտահաշվում զետեղել Է տեսահոլովակ, որտեղ Ռուսաստանը առաջին տեղն Է դնում անդրատլանտյան անվտանգության սպառնալիքների թվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արեւելքում Ռուսաստանն ավելի համառ Է դարձել Ղրիմի ապօրինի անեքսիայի եւ Ուկրաինայի արեւելքի ապակայունացման, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում ռազմական ներուժի կուտակման հարցում»,- ասված Է ձայնային եւ տեքստային մեկնաբանության մեջ: Սեփական անվտանգության մյուս սպառնալիքների թվում ՆԱՏՕ-ն նշում Է Մերձավոր Արեւելքը եւ Աֆրիկան, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, կիբեռգրոհները, Էներգակիրների մատակարարումների ոլորտը եւ կլիմայական փոփոխությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]