1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր 12 զոհվածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Կատալոնիայում տապից մահացել Է եւս հինգ մարդ: Խոսքը վերաբերում Է 52-ից մինչեւ 81 տարեկան երկու տղամարդու եւ երեք կնոջ: Նրանցից երեքը մահացել են մունիցիպալիտետի Օսպիտալետ հիվանդանոցում (Բարսելոնայի նահանգ), մեկ մարդ մահացել Է Ֆիգերաս քաղաքի հիվանդանոցում, հինգերորդ զոհը գրանցվել Է Բարսելոնայում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Կատալոնիայում մահացել Է վեց մարդ՝ չորս հոգի մահացել Է Էստրեմադուրայում, երկուսը՝ Մուրսիայում: Այսպիսով, Իսպանիայում տապի զոհերի թիվը հասել Է 17-ի:

Անցյալ շաբաթվա կեսերին Իբերիական թերակղզում շոգ եղանակ Է հաստատվել, որոշ շրջաններում ջերմաչափի սյուները բարձրացել են մինչեւ 40 աստիճան: Երկուշաբթի օրվանից շոգն սկսել Է թուլանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]