Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը

Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության 
հիմնադրույթների սեփական նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ կուսակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 10-ին նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները:

«Մինչ այժմ գործող բոլոր իշխանությունները ազատական քաղաքականության կրողներ են եղել, և դրոշակ է դարձել «Պետությունը վատ տնտեսավարող է, պետությունը պետք է հեռու մնա» խոսքը: Մենք այդ մոտեցմանը դեմ ենք: Երբ ունենք շուկայի ձախողում, այդ դեպքում պետությունը պետք է ինքը տնտեսական գործունեություն իրականացնի»,- նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` այս նախագիծը չէր կարող հակասել Դաշնակցության նախորդ ծրագրերին: «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի նպատակը այս հարցում դաշնակցության տեսլականը ներկայացնելն է:

«Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք առաջիկայում սպասում են, վկայությունն են այն բանի, որ մեր կողմից առաջ քաշված մոտեցումները ճիշտ են: Դրանք վերաբերում են գնագոյացման արդար համակարգից մինչև եկամուտների վերաբաշխման քաղաքականությանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախարարների խոսքով` իրենք որոշ հարցերի շուրջ համախոհություն ունեն կառավարության մյուս անդամների հետ, բայց իրենց գաղափարներն ամբողջապես իրականություն դարձնելու համար գործադիրում լիարժեք մեծամասնություն է հարկավոր:

Նախագիծն այսօրվանից կներկայացվի հանրության դատին: Շուրջ երկու ամսվա հանրային քննարկումներից հետո այն կամփոփվի, և կներկայացվի նաև նախագծի վերջնական տեսքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]