1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման խնդրին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման խնդրին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համայնքների խոշորացման հետ կապված՝ կառավարությունն ունի հետևյալ դիրքորոշումը:

«Մենք հիմա այս փուլում ունենք բազմաթիվ խոշորացված համայնքներ, ոչ ոք մեր հետևից չի ընկել, եթե նույնիսկ ընկել է, ապա մենք չենք փախչում: Նախ՝ մենք պետք է տեսնենք, թե համայնքների խոշորացման արդյունքներն ինչպիսին են:  Մենք ասելով՝ նկատի ունեմ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, բնակչությունը: Ընդհանրապես լավ պրակտիկա չէ, երբ կառավարությունն առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, ապացուցելու է ինչ-որ բան անում: Մենք կարող ենք համոզված լինել ինչ-որ հարցում, այդ դեպքում պետք է օգնել, որ բնակիչներն էլ համոզվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այս փուլում միջազգային կառույցների հետ պետք է աշխատել խոշորացված համայնքներում, ցույց տալ իրական արդյունքներ, այլ համայնքներին էլ հրավիրել դրանք տեսնելու, որպեսզի հասկանան, թե այդ փոփոխություններն ինչ են ենթադրում:

«Մենք ժողովրդավարական ճանապարհով պետք է գնանք, մարդկանց հետ խոսենք, փաստարկներ ներկայացնենք: Այո, կան ազդակներ, որ խոշորացումը կարող է ստացվել, սակայն դրանք իրենց երկարատևությունը դեռ չեն ապացուցել»,-ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]