1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շվեյցարական Ալպերում գեղարվեստական ցուցահանդես են բացել զբոսաշրջիկների համար

Շվեյցարական Ալպերում գեղարվեստական ցուցահանդես են բացել զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Սուլսերվա օկրուգի Սաֆիեն հովտում բացվել Է գեղարվեստական ցուցահանդես՝ ոգեշնչված շրջակա բնական լանդշաֆթներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonely Planet-ը:

Ցուցահանդես կարելի Է այցելել անվճար եւ դիտել բոլոր ցուցանմուշները, որոնց միջեւ անցումները կարող են տեւել մեկից մինչեւ մեկուկես ժամ՝ մոտավորապես երկու օրվա ընթացքում: Ցուցահանդեսի առավել աչքի ընկնող աշխատանքներից մեկն ամերիկացի նկարչուհի Լիթա Ալբուքերքեի կապույտ քանդակն Է՝ կնոջ տեսքով, որը պառկած Է՝ ականջը գետնին հպած: Հեղինակի մտահղացմամբ, Երկրագնդի մյուս կողմում՝ Նոր Զելանդիայի ափերին, պետք Է տեղադրվի ճիշտ այդպիսի ֆիգուրա:

Օբյեկտները, որոնք ներկայացված են Art Safiental 2018 բիենալեի շրջանակներում, կարելի Է դիտել մինչեւ հոկտեմբերի 21-ը: Սաֆիեն հովիտն ամռանը գրավում Է թրեքինգի երկրապագուներին եւ հեծանվորդներին, իսկ ձմռանը՝ լեռնագնացներին, որոնք բարձրանում են սառցակալած ջրվեժի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.1


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]