Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տղամարդը մեռած Է ձեւացել՝ փորձելով ազատվել կռվարար կնոջից, բայց բռնվել Է

Տղամարդը մեռած Է ձեւացել՝ փորձելով ազատվել կռվարար կնոջից, բայց բռնվել Է

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնդուրասից սերված 27-ամյա Դենի Գոնսալեզը փորձել Է նմանակել սեփական մահը, որպեսզի ազատվի կնոջից, որը համառորեն նրանից փող Էր պահանջում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը:

Գոնսալեզը, որն աշխատում Է ԱՄՆ-ում, Հոնդուրասում ապրող իր կնոջն ուղարկել Է լուսանկարներ, որտեղ նա պառկած Է՝ մեռած ձեւանալով: Նա քթի մեջ բամբակ Էր խրել եւ սպիտակ սրբիչով ծածկվել, որպեսզի իր ընտրյալը հավատա, որ ինքը գտնվում Է դիարանում: Բացի այդ, ամուսինն այդ լուսանկարների հետ միասին ուղարկել Է ծաղիկներով պատված դագաղի պատկեր:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում Է, որ Գոնսալեզը մահացել Է «քաղցկեղից եւ ասթմայից»: ԱՄՆ տեղափոխվածի մահվան մասին լուրը հասել Է տեղական լրատվամիջոցներին, իսկ հետո՝ խաբեբայի ազգականներին: Նրա հարազատները նկատել են, որ լուսանկարներում «մահացածը» քթի տակ ծիծաղում Է, իսկ նրա գտնվելու վայրը բոլորովին նման չԷ դիարանի. նա պարզապես պառկած Էր մահճակալին: Լրագրողները գտել են Գոնսալեզին, եւ նա խոստովանել Է, որ այլեւս չԷր կարողանում տանել կնոջ պահանջները: Նրա խոսքով, կինն իրեն զանգահարում Էր ամեն շաբաթ եւ զայրալից պահանջում, որ ինքն ավելի շատ փող ուղարկի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]