Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Ժամագործների ֆեդերացիայի նախագահը Հայաստանում ժամագործության դպրոցի բացման անհրաժեշտություն է տեսնում

Ժամագործների ֆեդերացիայի նախագահը Հայաստանում ժամագործության դպրոցի բացման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10 տարիներին Հայաստանում ժամագործության ոլորտը բավական մեծ զարգացում է ապրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում «Կազանչյան» ընկերության հիմնադիր, Ժամագործների ֆեդերացիայի նախագահ Րաֆֆի Կազանչյանը:

«Հայաստանում արդեն 10 տարի է այս ոլորտում եմ աշխատում և կարող եմ ասել, որ  այս տարիների ընթացքում այն բավական զարգացում է ապրել՝ թե խանութների, թե ցուցադրման մեթոդների, թե անունների առումով, ինչը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր սփյուռքում կան հայեր, ովքեր զբաղվում են ժամացույցների արտադրությամբ, վերանորոգմամբ և այլն: Հայերը բավական մեծ ներդրում ունեն շվեյցարական ժամացույցի արտադրության մեջ»,-ասաց Րաֆֆի Կազանչյանը:

«Կազանչյան» ընկերության հիմնադիրը կարևոր է համարում Հայաստանում ժամագործական դպրոցի բացումը: Ըստ նրա՝ պետք է մասնագետներ հրավիրել Շվեյցարիայից, որոնք ժամագործության վարպետության դասեր կանցկացնեն:

«Այս դեպքում ոլորտը կարող է զարգանալ: Մենք դրսում ունենք լավ հայ մասնագետներ: Այսօր Հորդանանում, Սիրիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում կան հայ ընտանիքներ, որտեղ երկու, երեք սերունդ ժամագործությամբ է զբաղվում, այդ նույնը կարող ենք ունենալ Հայաստանում»,-ասաց Րաֆֆի Կազանչյանը:

Խոսելով հայկական ժամացույցների պահանջարկի մասին՝ Րաֆֆի Կազանչյանն ասաց, որ հայկական արտադրանքը բավական պահանջարկ ունի սփյուռքահայության շրջանում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ