Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինացի բժիշկներն 87 մեխ են հանել տղամարդու ստամոքսից

Չինացի բժիշկներն 87 մեխ են հանել տղամարդու ստամոքսից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չենչժոու քաղաքի (Հունանի նահանգ, Կենտրոնական Չինաստան) Առաջին հոսպիտալի վիրաբույժները 87 մեխ են հանել պացիենտի ստամոքսից եւ ուղիղ աղիքից: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել Է «Ֆաչժի վանբաո» Էլեկտրոնային հրատարակությունը, տղամարդը որոշել Է դրանք կուլ տալ անպատասխան սիրո պատճառվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ քաղաքի հյուրանոցներից մեկում կենվորի խնդրանքով շտապ օգնություն Է կանչվել: Ժամանած բուժակներին տղամարդը հայտարարել Է, թե շոգեփ կարկանդակներ Է կերել, ինչից հետո ցավ Է զգացել ստամոքսում: Սակայն, նրան հիվանդանոց հասցնելով եւ նկարահանումներ անելով՝ բժիշկները մեխի նմանվող բազմաթիվ մետաղական առարկաներ են հայտնաբերել տղամարդու փորի մեջ:

Հիվանդն ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանել պատահածը: Վիրահատությունից առաջ նա նամակ Է տվել բուժքույրերից մեկին, որը խնդրել Է հանձնել «իր սիրած աղջկան»: Բժիշկները կապվել են տղամարդու հարազատների հետ եւ ստացել վիրահատական միջամտության՝ նրանց համաձայնությունը: Վիրահատությունը շարունակվել Է չորս ժամ. այդ ընթացքում բժիշկները տղամարդու որովայնային խոռոչից 4-ից մինչեւ 5 սանտիմետր երկարությամբ 87 մեխ են հանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]