Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող բնական հրդեհի պատճառով ավելի քան 20 հազար մարդ Է տարհանվել

Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող բնական հրդեհի պատճառով ավելի քան 20 հազար մարդ Է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր բնական հրդեհներ են մոլեգնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն Է հայտարարել այդ օկրուգների տարածքում: Նա նշել Է, որ կրակն սպառնում Է հազարավոր բնակելի շենքերի եւ տարհանվելու կոչ Է արել տեղի բնակիչներին: Նահանգի իշխանությունների տվյալներով՝ բնական հրդեհը, որն ստացել Է «Հոլի» անվանումը, գրեթե 4 հազար հեկտար տարածք Է ընդգրկել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներում: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ առնվազն 10 մարդ Է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք Կալիֆոռնիայում մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ:

Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, ներկայում նահանգում գրանցված Է բնական հրդեհների ավելի քան 15 ակտիվ օջախ: Դրանցից խոշորագույնը՝ «Մենդոսինո համալիրը», ամենաընդգրկուն հրդեհն Է դարձել նահանգի ողջ պատմության ընթացքում: Բռնկումների մարման գործողությունները բարդացնում են շոգ ու չոր եղանակը, ինչպես նաեւ սաստիկ քամին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]