Արսեն Մանուկյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
12:33, 10 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Մանուկյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:
Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Մանուկյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում