Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Samsung-ը ներկայացրել Է Galaxy Watch խելացի ժամացույցը

Samsung-ը ներկայացրել Է Galaxy Watch խելացի ժամացույցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung հարավկորեական կորպորացիան օգոստոսի 9-ին ներկայացրել Է նոր Galaxy Watch խելացի ձեռքի ժամացույցը, որն անջրաթափանց Է եւ մի քանի օր անընդմեջ աշխատում Է առանց լիցքավորման: Այդ մասին Samsung-ի ղեկավարության ներկայացուցիչ Էլինա Վիվեսը հայտնել Է շնորհանդեսի ժամանակ, որի հեռարձակումը Նյու Յորքից իրականացվել Է ընկերության կայքում:

Նորույթին տրամադրվում Է նաեւ անլար լիցքավորում, որը նախատեսված Է երկու սարքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Galaxy Watch-ի օգտագործման համար պարտադիր չԷ ունենալ սմարթֆոն: Վազքի, սպորտով զբաղվելու կամ երկարատեւ զբոսանքների ժամանակ դրա ինքնավար շահագործումն ապահովելու համար Samsung-ը համաձայնագրեր Է ստորագրում աշխարհի 15 երկրներում բջջային կապի ավելի քան 30 օպերատորների հետ: Ժամացույցները հանդերձված են հավելվածներով, որոնք թույլ են տալիս հետեւել քնի որակին, աշխատանքային օրակարգին եւ նույնիսկ օգտվել անհատական Էլեկտրոնային մարզիչի ծառայություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]