Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարությունից, հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: 

Նախարար Վահրադյանը միացել է Գագիկ Ծառուկյանի` Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ հայ մարզիկներին ուղղված շնորհավորանքներին և շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ի նախագահին՝ ինչպես ըմբշամարտին, այնպես էլ մյուս մարզաձևերին մշտապես աջակցելու, մարզիկներին ոգևորելու և մարզական ձեռքբերումները գնահատելու համար:

2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդականառաջնությունում հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ են դարձել ազատ ոճայիններ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը և հունա-հռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել ազատ ոճայիններ՝ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը, ինչպես նաև հունա-հռոմեական ըմբիշներ՝ 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]