Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է ուսումնական դասընթաց

Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է ուսումնական դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում ծառայությունում տեղի է ունեցել հերթական ուսումնամեթոդական դասընթացը՝ նախատեսված օպերատիվ աշխատակիցների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դասընթացն անցկացրել է ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը:

Դասընթացի ծրագրով քննարկվել են մշտադիտարկման այնպիսի հարցեր, ինչպիսիք են առօրյա և ընթացիկ աշխատանքները կարգավորելու առանձնահատկությունները,  օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը: Քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվող դասընթացների նպատակն է բարելավել օպերատիվ ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, ամրապնդել և հմտացնել աշխատանքային կարողությունները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]