Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Այդ վայրը կրակի Է մատնվելու». Կալիֆոռնիայի հարավում ձերբակալվել Է անտառների հրձիգը

«Այդ վայրը կրակի Է մատնվելու». Կալիֆոռնիայի հարավում ձերբակալվել Է անտառների հրձիգը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի հարավում դիտավորյալ հրկիզման կասկածանքով ձերբակալվել Է 51-ամյա Ֆորեստ Գորդոն Քլարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ոստիկանությունը Հարավային Կալիֆոռնիայի լեռներում հրդեհի մեղավոր հենց նրան Է համարում:

Այդ օջախը՝ կալիֆոռնիական հրդեհների երեք Էպիկենտրոններից մեկը, ստացել Է «Սուրբ» ավանումը, որովհետեւ այդ տեղամասում բոցը հասնում Է երկինք՝ հիշեցնելով բիբլիական կրակը: «Սուրբն» արդեն ոչնչացրել Է ավելի քան 9,6 հազար ակր անտառ: Դատարանը որոշել Է նրա խափանման միջոց ընտրել կալանքը եւ գրավի համար չափազանց մեծ գումար Է նշանակել՝ 1 միլիոն դոլար: Ինչպես հայտնել են Օրինջի օկրուգի պաշտոնատար անձինք, Քլարքն Էլեկտրոնային փոստով սպառնալիքով նամակ Է հուղարկել տեղի կամավոր հրշեջ բրիգադի պետին:

«Այդ վայրը կրակի Է մատնվելու»,- ասված Է իմեյլում: Իշխանություններն ասում են, որ երկուշաբթի օրը Քլարքի կատարած հրկիզումը դարձել Է հարեւանների հետ նրա բազմամյա վեճի ավարտը: Կրակը ոչնչացել Է բոլոր 12 մերձակա տները, բացի հենց իր՝ Քլարքի տնից: Այս տարվա անտառային հրդեհներն ամենախոշորն են դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ: Կրակը կշարունակի մոլեգնել առնվազն մինչեւ սեպտեմբերի առաջին շաբաթը, հայտարարել Է հրշեջ ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]