Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, լի հանդիպումներով ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։

Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան համայնքներում և Հաղարծին գյուղում։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1 տոկոսը, Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2 տոկոսը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am