1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ պարտություն կրեց «Կլուժ»-ից

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ պարտություն կրեց «Կլուժ»-ից

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի 0:2 հաշվով պարտություն կրեց ռումինական «Կլուժ»-ից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մեր թիմը երկու գնդակն էլ բաց թողեց խաղակեսերի սկզբնամասում:

Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, երբ դարպասապահ Չանչարևիչի դեմ մեն-մենակ դուրս եկավ Ջորջ Տուկուդեանը: Գոլից հետո «Ալաշկերտ»-ը տիրում էր խաղային նախաձեռնությանը, սակայն այդպես էլ որևէ վտանգավոր հարված մրցակցի դարպասին չկատարվեց:

Ռումնիանական թիմը հաշիվը կրկնապատկեց երկրորդ կեսի սկզբում, երբ մեր թիմը մրցակցի նկատմամբ խաղի կանոնները խախտեց սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11-մետրանով հարված: Այն հստակ իրացրեց նույն Տուկուդեանը:

Թիմերի միջև պատասխան մրցավեճը կկայանա Ռումինիայում՝ մեկ շաբաթ անց:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]