1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

#ԿինոՇաբթի. «Մեգ: Օվկիանոսի հրեշը» և 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Մեգ: Օվկիանոսի հրեշը» և 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Օգոստոսի 9-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմեր:

«Մեգ: Օվկիանոսի հրեշը»

Միջազգային ծրագրի շրջանակներում անդրջրյա հետազոտությունների ժամանակ խորջրյա բաթիսկաֆը ենթարկվում է հարձակման հսկա արարածի կողմից, որին բոլորը վաղուց համարում էին անհետացած։ Թակարդի մեջ հայտնված անձնակազմով անսարք սարքը հիմա գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակին։ Նրանց ժամանակը սուղ է։ Չինացի նորարար-օվկիանոսագետը, հակառակ իր դստեր՝ Սյուինի կամքի, օգնության է կանչում ջրասույզ-փրկարար Ջոնաս Թեյլորին, որպեսզի վերջինս օգնի փրկել անձնակազմին և օվկիանոսը չտեսնված վտանգից՝ նախապատմական 23 մետրանոց շնաձուկ մեգալոդոնից։

Ռեժիսոր՝ Ջոն Թարթելթաուբ, դերերում՝ Ռուբի Ռոուզ, Ջեյսոն Սթեթհեմ, Լի Բինբին և այլք:

«Լրտեսը, ով ինձ խաբեց»

Օդրին և Մորգանը լավագույն ընկերուհիներ են Լոս Անջելեսից, ովքեր պատահմամբ հայտնվում են միջազգային դավադրության էպիկենտրոնում, երբ Օդրիի նախկինը գալիս է նրա մոտ՝ իր հետևից բերելով արյունարբու մարդասպանների։ Աղջիկներն իրենց վրա են վերցնում աշխարհի փրկության ոչ այդքան հեշտ գործը։

Ռեժիսոր՝ Սյուզաննա Ֆոգել, դերերում՝ Միլա Կունիս, Քեյթ ՄաքՔինոն, Ջասթին Թերու և այլք:

«Փնտրելով Յեթիին»

Ֆիլմը ներկայացնում է մասնավոր հետախույզ Նելլիի և բուսաբան-գիտնական Սիմոնի արկածները: Նրանք իսկապես հավատում են յեթիի՝ սառցե մարդու գոյությանը: Ապացուցելու համար, որ առասպելական գազանը գոյություն ունի, հետազոտողները ստիպված կլինեն մեկնել Հիմալայներ և գտնել յեթիին:

Ռեժիսոր՝ Պիեռ Գրեկո, Նենսի Սեվարդ, դերերում՝ Սիլվի Մորո, Գիյոմ Լեմե-Տիվերժ, Ալեքսանդրինա Ուորեն և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

կինո, կինոշաբթի, ֆիլմ, կինոթատրոն, նախագիծ, Մոսկվա, Սինեմա Սթար, Կինոպարկ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]