Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են. Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, 
կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը: «Ուրախ ենք, որ Ձեր երկրի գործարար շրջանակներից հետաքրքրություն է ցուցաբերվում հայաստանյան շուկայի նկատմամբ: Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են և ուրախ կլինենք ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դեսպան Կասիմին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄԷ նախագահի և վարչապետի շնորհավորանքներն ու ջերմ ողջյունները և ընդգծել, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ: Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին շրջանում մի քանի անգամ աճել են առևտրաշրջանառության ծավալները, ուղիղ ավիաչվերթների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների թիվը և նկատել, որ ինչպես ԱՄԷ գործարար հատվածի, այնպես էլ քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է երկկողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ: Այն իրացնելու առումով կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի է ունենալու աշնանը՝ Երևանում: Նիկոլ Փաշինյանը և դեսպան Կասիմին քննարկել են նիստի շրջանակում բիզնես ֆորումի անցկացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]