Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների հետ քննարկել է տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետը Հայաստանի գործատուների հանրապետական միության անդամների հետ 
քննարկել է տնտեսության զարգացմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, աշխատաշուկան համապատասխան կադրերով համալրելուն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, պետական գնումների համակարգի, շինարարության, քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

Նշելով նման հանդիպումների պարբերական անցկացման անհրաժեշտությունը՝ վարչապետը կառավարության պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել Գործատուների հանրապետական միության խորհրդի անդամների հետ հանդիպումները՝ նշված ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները քննարկելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]