Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Լավրովը օգոստոսի 13-ին կայցելի Թուրքիա


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Օգոստոսի 13-14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով կմասնակցի Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը,- տեղեկացրել Է դիվանագետը:- Այդ այցի շրջանակներում պլանավորվում Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի ելույթը դեսպանների խորհրդակցությանը, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ` բանակցությռունների ձեւաչափով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ