Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին

Արցախից կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախից կմասնակցեն իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությամբ է  հանդես եկել Արցախում գործող «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:

«Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը միասնական է և Մայր Հայրենքիում սկսված քաղաքական իրադարձությունների հետ է կապում իր լուսավոր ապագան:

Այս համատեքստում մեր համոզմամբ Արցախը չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից, հատկապես որ վերջին փոփոխությունները, կարծեք թե, բախտորոշ շրջադարձ են ուրվագծում նաև բանակցային գործընթացի համար: Անե՛նք մեր քայլը»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

«Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը հայտնում է նաև, որ միջոցներ է հայթայթում Երևան քաղաքում հանրահավաքին ներկա գտնվել ցանկացող բոլոր երիտասարդների մասնակցության ծախսերը հոգալու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք  է հրավիրել՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]