Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու լիազորություն վերապահվում է մի քանի նախարարների  

Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու 
լիազորություն վերապահվում է մի քանի նախարարների

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով սահմանվում է քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն վերապահել Տարածքային կառավարման և զարգացման, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարներին, իսկ քաղաքացու դիմումը մերժելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորությունը վերապահել Արդարադատության նախարարին, ինչպես նաև այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության իրականացումը վերապահել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]