1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում կկատարվեն փոփոխություններ  

«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում կկատարվեն փոփոխություններ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը հավանություն տվեց «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

«Բացի այդ, կբարելավվի օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաև պրակտիկայում առաջացող հնարավոր խնդիրների լուծումները։ Մասնավորապես, հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել, կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումները, օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]