Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ռաֆթինգի առաջնություն

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ռաֆթինգի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 11-ին առաջին անգամ կանցկացվի ռաֆթինգի առաջնություն: Կազմակերպիչները որպես առաջնության վայր ընտրել են Դեբեդ գետը:

rafting.am սպորտային ակումբի հիմնադիր, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը «Արմենպրես»-ի  մամուլի սրահում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ առաջնության նպատակն է նպաստել ռաֆթինգ մարզաձևի զարգացմանը, ինչպես նաև այն հանրայնացնել որպես ազատ ժամանցի ձև ու որպես զբոսաշրջային արտադրանք:

«Սա պրոֆեսիոնալ առաջնություն չէ, այլ սիրողական: Մասնակցելու են տարբեր կառույցներ, ոլորտներ ներկայացնող անձանցից կազմված խմբեր: Կլինեն ներկայացուցիչներ պետական հիմնարկներից, միջազգային, մասնավոր, բանկային և այլ կազմակերպություններից»,-ասաց Լիլիթ Ասատրյանը: Առաջնությունից ստացված հասույթն ուղղվելու է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին այս մարզաձևում ներառելու գործին:

Առաջնության ընթացքում հաղթող թիմը կպարգևատրվի պատվոգրով և գավաթով: Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի փոխնախագահ Մակար Սարգսյանը նշեց, որ մասնակիցներին ուղղորդելու են հրահանգիչները. Մրցույթն անվտանգ կլինի:

«Շատ հետաքրքիր մրցաշար է սպասվում, լինելու են մասնակիցներ Վրաստանից: Առաջնությունը կուղեկցվի պրոֆեսիոնալների կողմից, կպահպանվեն անվտանգության բոլոր նորմերը: Մենք համագործակցում ենք թե ՀՀ սպորտի և երիտասարդության, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ, որպեսզի ոլորտը լինի կարգավորված»,-ասաց Մակար Սարգսյանը:

2018թ. հունիսի 26-ից ի վեր, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում»  ծրագրի աջակցությամբ հիմնադրվել և ամենօրյա ռեժիմով գործում է rafting.am Հայաստանի առաջին ռաֆթինգ մարզական ակումբը: Մասնագետները նշեցին, որ այս մեկ ու կես ամսվա ընթացքում ռաֆթինգի նկատմամբ բավական մեծ հետաքրքրություն են գրանցել: Առայժմ հիմնական այցելուները հայաստանցիներ են:

rafting.am մարզական ակումբը, Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան նախատեսում են Հայաստանում անցկացնել նաև ռաֆթինգի պրոֆեսիոնալ առաջնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]