1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարեր` կծկացավերի ժամանակ. բրազիլացի գինեկոլոգը ցուցադրել Է իր բացառիկ մեթոդիկան

Պարեր` կծկացավերի ժամանակ. բրազիլացի գինեկոլոգը ցուցադրել Է իր բացառիկ 
մեթոդիկան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մանկաբարձ-գինեկոլոգի պացիենտները հաստատ երկար կհիշեն իրենց ծննդաբերությունները, որովհետեւ ոչ բոլոր կանայք են դրանցից առաջ պարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրազիլացի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆեռնանդո Գուդես դա Կունյին Համացանցում հռչակվել Է այն բանից հետո, երբ նրա Instagram-ում սկսեցին պարերով ուրախ տեսանյութեր հայտնվել կլինիկաներից մեկի հիվանդասենյակներում: Պարզվել Է, որ դա ծննդատուն Է, իսկ հոլովակներում պարում են ծննդաբերելու պատրաստ կանայք:

Նման առաջին հոլովակում բժիշկն իր պացիենտի հետ պարել Է 2018 թվականի հիթի` «Despacito» երգի ներքո: Այդ հոլովակը հրապարակել են Facebook-ում ծննդատան Էջում, եւ այն հավաքել Է ավելի քան 250 հազար դիտում՝ ճանաչում բերելով այդ մարդուն:

Դրանից հետո տեսանյութներն սկսեցին ավելի հաճախ հայտնվել եւ հավաքել արդեն միլիոնավոր դիտումներ: Իսկ այդ կլինիկայում հայտարարեցին, որ բնավ չեն առարկում գինեկոլոգի մեթոդիկային, որովհետեւ այն իսկապես օգնում Է ծննդաբերող կանանց:

Իսկ այն օգնում Է նրանով, որ ռիթմիկ պարերը թեթեւացնում են կծկացավերը ծննդաբերության ժամանակ, եւ կնոջ վիճակն զգալիորեն թեթեւանում Է: Իհարկե, դա նրանց վրա ազդում Է նաեւ հոգեբանորեն՝ բարձրացնում Է տրամադրությունը եւ օգնում շեղվել առաջիկա ծննդաբերության հետ կապված ապրումներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]