Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործադիրը սահմանեց զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը  

Գործադիրը սահմանեց զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի 
ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը սահմանեց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշմամբ սահմանվում է նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված  զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները:

«Արդյունքում՝ կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն համապատասխան կարգավիճակ ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն, զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցում և օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամություն ունեցող զինծառայողներին ու զոհված մահացած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am