Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվը կարող է ընդլայնվել. օրենքը կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվը կարող է ընդլայնվել. օրենքը 
կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

«Այսինքն, այսպես ասած «1000  դրամների» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա նաև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կայանալու է համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է նախկին զինծառայողներին շահառու ճանաչելու վերաբերյալ հարցը: «Շահառու կճանաչվի ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Տոնոյանը:

Իր հերթին, վարչապետը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին հանդիսանում, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս կլուծվի:

«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերություններին շարունակել վճարումները: Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծեց վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]