Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Չելսի»-ն հաստատել է Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը. 23-ամյա իսպանացին դարձել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը

«Չելսի»-ն հաստատել է Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը. 23-ամյա իսպանացին դարձել է աշխարհի ամենաթանկ դարպասապահը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը հաստատել է դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Չելսի»-ն պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է, որ Արիսաբալագայի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր:

«Սա շատ կարևոր է ինձ, կարիերայիս և իմ անձնական կյանքի համար: Շատ բան է ինձ գրավել «Չելսի» տեղափոխության հարցում` նախկինում ակումբի կողմից նվաճված տիտղոսները, ներկայիս ֆուտբոլիստները, քաղաքը, անգլիական Պրեմիեր-լիգան: Շատ ուրախ եմ, որ «Չելսիում» որոշել են հույսեր կապել ինձ հետ »,- ասել է 23-ամյա դարպասապահը:

Կեպա Արիսաբալագան պաշտոնապես դարձել է աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը: Օգոստոսի 8-ին Բիլբաոյի «Աթլետիկ»-ի  մամուլի քարտուղարությունը հայտնել էր, որ ֆուտբոլիստը գնել է սեփական պայմանագիրը` վճարելով 80 մլն եվրո կազմող հրաժարագինը:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ալիսոն Բեկերին, որի համար «Լիվերպուլ»-ը 75 մլն եվրո է վճարել «Ռոմա»-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]