Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին հայտնել Է Եվրոպական-միջրկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 319 հազար բնակիչ ունեցող Մատարամ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 12 կմ խորության վրա Էր:
Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Երկրաշարժի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է ավելի քան 380 մարդ, վիրավորների թիվն անցնում Է հազարից: Մոտավորապես 270 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Առավել տուժած Է համարվում կղզու հյուսիսային մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]