Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոլումբիան Պաղեստինը ճանաչեց որպես անկախ պետություն

Կոլումբիան Պաղեստինը ճանաչեց որպես անկախ պետություն


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել Է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պաղեստինի դեսպանությունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետությունը որոշել Է Պաղեստինը ճանաչել որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն»,- ասված Է դեսպանության մամուլի տեղեկագրում:
El Tiempo թերթի տեղեկություններով՝ Պաղեստինի ճանաչման որոշումն ընդունվել Է անցած շաբաթ Կոլումբիայի արդեն նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից: Հարավամերիկյան երկրի նոր նախագահ Իվան Դուկեն, որը հաղթանակ Է տարել հունիսի 17-ի ընտրություններում, պաշտոնն ստանձնել Է օգոստոսի 7-ին:

Մինչդեռ, ինչպես հաղորդել Է Reuters գործակալությունը, հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Կառլոս Օլմեսը հայտարարել Է, որ Կոլումբիայի նոր կառավարությունը պատրաստվում Է քննադատաբար վերանայել Պաղեստինի ճանաչման որոշումը:

«Հաշվի առնելով հնարավոր բացթողումները, որոնք կարող են պարզվել այն առումով, թե նախորդ նախագահն ինչպես Է ընդունել այդ որոշումը, կառավարությունը մանրակրկիտ կուսումնասիրի դրա հետեւանքները եւ կգործի միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել Է Օլմեսը:

Կոլումբիայում Իսրայելի դեսպանությունը հայտարարել Է, թե հիասթափված Է Պաղեստինի անկախությունը ճանաչելու Բոգոտայի որոշումից եւ այդ որոշումը համարում Է «ապտակ հավատարիմ դաշնակցին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am