Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էկվադորում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով

Էկվադորում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի կառավարությունն օգոստոսի 8-ին երկրի տարածքի մի մասում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ԱԳ նախարարությունը:

Արտակարգ դրությունը գործում Է Կարչիի, Պիչինչայի եւ Էլ Օրոյի նահանգներում: Այս ռեժիմը պետք Է օգնի երկրի հյուսիսային սահմանին փախստականների հետ կապված իրադրության կարգավորմանը, որոնց թիվը հասնում Է օրական 4,2 հազարի:

«Մենք արձագանքեցինք ժամանակին: Արտակարգ դրությունը սահմանվում Է առաջին անգամ, որպեսզի արդյունավետ եւ ծանրակշիռ պատասխան տրվի այն մարդկանց օգտին, ովքեր Էկվադորի տարածք են գալիս»,- մեջբերում Է անում արտգործնախարարությունը փոխնախարար Սանտյագո Չավեսի խոսքից:
Մի շարք միջազգային կազմակերպություններ Էկվադորի իշխանություններին կտրամադրեն վրաններ, սննդամթերք, հիգիենիկ ապրանքներ, ջուր, հայտնել Է ԱԳ նախարարությունը:

Մայիսի սկզբին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել Է, որ 2015 – 2017 թվականներին Վենեսուելայից միգրանտների թիվը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամ Է ապրում, ավելացել Է ավելի քան 10 անգամ: Եթե 2015 թվականին նրանց թիվը գնահատվում Էր 89 հազար, ապա 2017 թվականի արդյունքներով այն կազմել Է արդեն 900 հազար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]