Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է կոռուպցիոն բնույթի քրեական գործ

Լոռու մարզի դատախազությունում  հարուցվել է կոռուպցիոն բնույթի քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են  ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն  ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու   պատրվակով  Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ  նաև այն մասին,  որ Երևան քաղաքում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն  աշխատանքի բերումով ծանոթացել է նույն բուժհաստատությունում բուժվող հիվանդ Ս.Ղ.-ի դստեր՝ Լ. Ս.-ի հետ, տեղեկանալով նրա աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունենալու մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ խոստանալով իր ծանոթ պաշտոնատար անձին 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու դիմաց աշխատանքի տեղավորել ՀՀ վերահսկիչ պալատում: Սակայն, գիտակցելով իր  խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Լ. Ս.-ին  համոզելու, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձին, ապա, ստանալով վերջինիս համաձայնությունը, անձամբ ստացել է  զգալի չափի՝  240.750 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, որն օգտագործելով իր անձնական կարիքների համար,  խաբեության եղանակով հափշտակել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ            քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]