Լրատվամիջոցները հայտնում են Հովիկ Աբրահամյանի առանձնատանը գործողությունների մասին. ԱԱԾ-ն դեռ ոչ հերքում է ոչ հաստատում
16:53, 8 Օգոստոս 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին,հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատուն, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Օգոստոսի 8-ին էլ տեղեկություններ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի ձերբակալության մասին:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունները ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին:
ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում