Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՆ-ն կոչ է արել կարծիքներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացի կանոնակարգման վերաբերյալ

ՊՆ-ն կոչ է արել կարծիքներ ներկայացնել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու 
գործընթացի կանոնակարգման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հայտարարություն է տարածել, որում զինծառայողներին, նրանց ծնողներին, ինչպես նաև շահագրգիռ կողմերին կոչ է անում ներկայացնել իրենց կարծիքը զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հայտարարարությունը, որը տրամադրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունը: 

Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը: Ուստի խնդրում ենք թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. Փոստի հասցեին՝ [email protected]: Տեխնիկական խնդիրների դեպքում կարողեք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]