Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրապարակվել է աշխարհում ամենահարմար հասարակական տրանսպորտն ունեցող քաղաքների վարկանիշը

Հրապարակվել է աշխարհում ամենահարմար հասարակական տրանսպորտն ունեցող 
քաղաքների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Expert Market կոնսալտինգային ընկերությունը կազմել է հարմարավետ հասարակական տրանսպորտ ունեցող քաղաքների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Euromag-ը:

Առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Նիցցան, որի բնակիչները միջին հաշվով խցանումների մեջ անցկացնում են ընդամենը 22 ժամ, մոտավորապես 40 րոպե են ծախսում մինչեւ աշխատավայր ու հակառակ ուղղությամբ ճանապարհի վրա եւ երթեւեկության ամսական մշտական տոմսը գնում են իրենց աշխատավարձի 1,25 տոկոսի դիմաց: Երկրորդ տեղում Էկվադորյան Կուենկա քաղաքն Է. եռյակը եզրափակել Է իսպանական Բիլբաոն: Ֆրանսիական Տուլուզը եւ իտալական Կատանիան, համապատասխանաբար, չորրորդ եւ հինգերորդ դիրքերում են: Ընդամենը վարկանիշում տեղ Է գտել 74 քաղաք: Ռուսաստանը ներկայացված Է Մոսկվայով (47-րդ տեղում) եւ Սանկտ Պետերբուրգով (59-րդ տեղում):

Վարկանիշի կազմողները հաշվի են առել հասարակական տրանսպորտով ուղեւորության միջին ժամանակը, կանգառում սպասելու ժամանակը, ճանապարհի հեռավորությունը, մեկ ուղեւորության ընթացքում տեղափոխերի թվաքանակը, ինչպես նաեւ այն ժամանակը, որը ծախսվել Է խցանման մեջ սպասելու վրա, եւ տրանսպորտի տոմսի թանկությունը՝ հաշվի առնելով միջին աշխատավարձը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]