Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վանաձորում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Վանաձորում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 
դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 6-ին, ժամը 23.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի թիվ 4 և 6 շենքերի մոտ վիճաբանություն է:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1984 թ. ծնված Բարեղամ Գ.-ն: 
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 22.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն և հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի մոտ՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի քանի անգամ դանակով հարվածել է Բարեղամ Գ.-ին և պատճառել վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]