Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանացի աստղանավորդը ՄՏԿ-ից լուսանկարել է երաշտից տուժած Եվրոպան

Գերմանացի աստղանավորդը ՄՏԿ-ից լուսանկարել է երաշտից տուժած Եվրոպան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղանավորդ Ալեքսանդեր Հյորսթը Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) լուսանկարել Է կենտրոնական Եվրոպան եւ, մասնավորապես Գերմանիան՝ նպատակ ունենալով ցույց տալ երաշտի մասշտաբները, որն ընդգրկել Է տարածաշրջանը: Լուսանկարները նա հրապարակել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

400 կիլոմետր բարձրությունից Եվրոպան իրենից ներկայացնում Է «ցնցող տեսարան»՝ չորացած հողով, նշել Է աստղագնացը: «Այն, ինչը պետք Է կանաչ լիներ, այժմ շագանակագույն Է: Երբեք նման բան չեմ տեսել»,-գրել Է նա: Հյորսթն առանձին հրապարակել Է գործնականում ամբողջովին շագանակագույն Պորտուգալիայի լուսանկարը. «Փոշու, ծխի եւ ավազի խառնուրդի տեսք ունի»,-մեկնաբանել Է նա:

Եվրոպական երկրներում այս տարվա հուլիս եւ օգոստոս ամիսներին մոլեգնում Է անոմալ տապը: Գերմանիայի գյուղացիների միության (DBV) տվյալների համաձայն, 2018 թվականի շոգ ամառը Գերմանիային խոստանում Է վերջին 100 տարվա ընթացքում վատագույն բերքը: Բացի այդ, երաշտը հանգեցրել Է երկրի խոշոր գետերի ծանծաղացման: Տապի պատճառով անտառային հրդեհներ են բռնկել Հունաստանում, Պորտուգալիայում եւ Շվեդիայում: Ինչպես նշում են տեղական իշխանությունները եւ ԶԼՄ-ները, հուլիսյան հրդեհների զոհերի թիվը Հունաստանում հասել Է 91-ի, իսկ Պորտուգալիայում՝ առնվազն 44-ի: Անտառներ են այրվում նաեւ Իսպանիայի հարավում: Կրակը նաեւ 25 հազար հեկտար անտառ Է ոչնչացրել Շվեդիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am