1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավազակային հարձակում Արմավիր քաղաքում. կասկածյալը ձերբակալվել է

Ավազակային հարձակում Արմավիր քաղաքում. կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, դիմակավորված անձը մուտք է գործել Արմավիր քաղաքում գործող խանութներից մեկը և դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով խանութի աշխատակցի նկատմամբ, այն է՝ դանակով հարվածելով վերջինիս որովայնի շրջանին, հափշտակել նրա պարանոցի ոսկյա շղթան և դրամարկղում առկա գումարը, ապա՝ դիմել փախուստի: Փախուստի ժամանակ հափշտակված շղթան ընկել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, խանութի աշխատակիցը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել խանութի տարածքում գործով տեսանկարահանող սարքը։

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1992թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]