Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Իրանի հետ տնտեսական կապերից

Թուրքիան ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հրաժարվի Իրանի հետ տնտեսական կապերից

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո Թուրքիան մտադիր չԷ հրաժարվել իսլամական հանրապետության հետ տնտեսական կապերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դոմնեզը:

«Մենք կապեր ունենք Իրանի հետ, մեր հարաբերությունները շարունակվում են,- նշել Է նա:- ԱՄՆ-ի որոշումը միակողմանի Է, մենք օրենքներին չհակասող առեւտուր ենք անում Իրանի հետ »: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Նա հավաստիացրել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է նոր համաձայնագիր ստորագրել ԳՀՀԾ-ի փոխարեն, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը փաստորեն կանխապես անիրագործելի պայմաններ Է առաջադրել Իրանին:

Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել Է օգոստոսի 7-ի կեսգիշերից:

Դրանք վերաբերում են Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]