1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուրջանաձեն պատմել Է, թե ինչպես Վրաստանը կարող Է արժանանալ Հարավային Օսիայի վստահությանը

Բուրջանաձեն պատմել Է, թե ինչպես Վրաստանը կարող Է արժանանալ Հարավային Օսիայի վստահությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պետք Է պատժվի 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու համար եւ այդժամ հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները աբխազների եւ օսերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն:

«2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի խելահեղ գործողությունները պետական ու մարդկային ողբերգության պատճառ դարձան բոլոր ժողովուրդների համար, եւ ես վստահ եմ, որ նա մեղավոր Է եւ պետք Է պատիժ կրի դրա համար: Եթե մենք ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները աբխազների եւ օսերի հետ, ապա նրանք պետք Է հասկանան, որ ցանկացած նման սադրանք ու ողբերգական սխալ պատժվելու Է, եւ միայն այդ դեպքում կվերականգնվեն վստահության կամուրջները»,-ասել Է Բուրջանաձեն: Քաղաքական գործիչը հավալել Է, որ ԱՄՆ-ն Է դրդել Սահակաշվիլիին՝ ռազմական գործողությունների որոշում ընդունելու: Բուրջանաձեի խոսքով՝ նա «վստահ Էր, որ ԱՄՆ-ը եւ, մասնավորապես, նախագահ Ջորջ Բուշը օդ կբարձրացնի կործանիչներ եւ կռմբակոծի ռուսական զորքերին»: «Եթե Սահակաշվիլին անսար ինձ, պատերազմից, անտարակույս, հնարավոր կլիներ խուսափել: Այո՛, սադրանքներ միշտ Էլ երկուստեք եղել են, բայց երբեք բանը չի հասել ուղղակի ռազմական դիմակայության: Ամենաահավորն այն Էր, որ այդ ողբերգությունից հետո մենք իրական առաջընթաց չունեցանք այդ հակամարտության կարգավորման գործում»,- նշել Է Բուրջանաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]