1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ Է արգելափակվել ամպրոպի պատճառով. BFM

Ֆրանսիայի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ Է արգելափակվել ամպրոպի պատճառով. BFM

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշեր Ֆրանսիայի Լիզիեի, Կանի, Էվրյոյի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ Է հայտնվել արգելափակման մեջ ամպրոպների պատճառով, որոնք խախտել են գնացքների երթեւեկությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը:

Ամպրոպները եւ քամու սաստիկ պոռթկումները, որոնց արագությունը մի շարք տարածաշրջաններում հասել Է ժամում 100 կիլոմետրի, հանգեցրել են այն բանին, որ երկաթուղիների որոշ հատվածներ ծածկվել են տապալված ծառերով: Բացի դրանից, որոշ դեպարտամենտներում, մասնավորապես Կալվադոսում, ամպրոպներն ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով:

Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատակիցներն ստիպված են եղել աշխատել ամբողջ գիշեր՝ վատ եղանակի հետեւանքները վերացնելու համար: Ինչպես հայտնել են ընկերությունում, բոլոր ուղեւորներին ջուր եւ չոր մթերաբաժին Է տրամադրվել: Սակայն ճանապարհորդներից ոմանք որոշել են չսպասել գնացքների երթեւեկության վերականգնմանը, այլ գիշերել մերձակա հյուրանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]