1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օգոստոսի 8-ը Կատուների համաշխարհային օրն է

Օգոստոսի 8-ը Կատուների համաշխարհային օրն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն տարի օգոստոսի 8-ին նշվում Է Կատուների համաշխարհային օրը. այդ տոնը նվիրված Է գերբնական Էակներին, որոնք ավելի վառ ու երջանիկ են դարձնում մեր կյանքը:

Կատուների համաշխարհային օրը նշվում Է 2002 թվականից: Այդ օրը կատուների բոլոր տերերը իրենց բեղավոր ու պոչավոր սիրելիներին երես են տալիս նոր տնակներով ու խաղալիքներով եւ, իհարկե, համեղ կերակուրներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կատուների համաշխարհային օրն արդեն 16 տարի տոնում են Կենդանիների պաշտպանության միջազգային ֆոնդի նախաձեռնությամբ: Կատուների համաշխարհային օրը կոչված Է հասարակության ուշադրությունը դարձնել անտուն կենդանիների խնդրի վրա, ինչպես նաեւ կատուների համար ստեղծել հնարավորինս շատ ապաստարաններ եւ որակյալ կեր արտադրել նրանց համար:

Կատուներն ամբողջ աշխարհում սեր են վայելում: Մարդու ամենահին ուղեկիցներից մեկի պատվին ազգային տոներ են սահմանված բազմաթիվ երկրներում: Մեր մոլորակի վրա ոչ մի այլ արարած այդքան տոների ու մեծարանքի չի արժանացել, որքան կատուները. յուրաքանչյուր երկրում կան տոնակատարության իրենց ավանդույթները: Օրինակ՝ Ճապոնիայում կատուներին մեծարում են փետրվարի 22-ին, ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 29-ին, Լեհաստանում՝ փետրվարի 17-ին, Անգլիայում, Ռուսաստանում եւ Չինաստանում՝ մարտի 1-ին եւ այլն: Անգլիայում կատուներն առանձնակի տեղ ունեն: Դա բացատրվում Է նրանով, որ տարեկան մեկ կատուն փրկում Է առնվազն 10 տոննա հացահատիկ, իսկ մի քանի տասնյակ կատուներ Բրիտանական թանգարանում պաշտոնապես նվիրական հուշաիրերը պահպանում են մկներից:

Ահա թե ինչու Կատուների համաշխարհային օրը նրանց ամեն կերպ խրախուսում են՝ հյուրասիրում կատվային տարատեսակ նրբախորտիկներով:

Անգլիացիները պետական ծառայության մեջ գտնվող կատուներին ապահովում են հատուկ ձեւի հարմարավետ տնակներով: Ավստրիայում մի քանի տարվա ընթացքում պարենամթերքի պահեստները պահպանող կատվին ցմահ թոշակ են նշանակում մսի, արգանակի եւ կաթի տեսքով: Կատուներին օրենսդրական մակարդակով պահպանում են Չինաստանում, որտեղ ավելի վաղ այս հմայիչ արարածներին օգտագործում Էին կերակրի մեջ:

Նոր օրենքի ընդունումից հետո օրինախախտներին սպասում Է պատկառելի տուգանք կամ 15-օրյա բանտային կալանք: Սնահավատ իտալացիները կատուներին համարում են միստիկ արարածներ, որոնք ունակ են քշել չար ուժերին: Ահա թե ինչու Իտալիայում կատուներին շատ լավ են վերաբերվում ոչ միայն Համաշխարհային օրը, այլ մշտապես, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]