Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերականգնվում է Սյունիքի մարզի մի շարք համայնքներով անցնող կենսական նշանակության ճանապարհահատվածը

Վերականգնվում է Սյունիքի մարզի մի շարք համայնքներով անցնող կենսական 
նշանակության ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական մաս։ Վերականգնվելու են նաև համայնքների դպրոցներ, բուժկետեր, գյուղապետարաններ, մշակույթի տներ և հանրային այլ օբյեկտներ տանող մուտքերը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019-ի հունվարի 23-ին։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերության պատասխանատուները խոստացան աշխատանքներն ավարտել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ նոյեմբերին։ Ասֆալտապատումը կիրականացվի սեպտեմբերին։  

Դարբասի բնակիչ Գևորգ Գրիգորյանը նշում է, որ իրենց գյուղի միջով անցնող ճանապարհը կառուցումից ի վեր ընդհանրապես չի վերանորոգվել։ «Վերջին անգամ ճանապարհը ասֆալտապատվել է 1985-86 թվականներին։ Այս վերականգնումը շատ բան կտա մեզ։ Մեքենաս չի փչանա, փոշին տունս չի լցվի, մարդիկ հանգիստ կգան-կգնան մեր գյուղ»,- ասում է Գևորգ Գրիգորյանը։

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ մեկնած Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները դիտարկեցին նաև 2016- 2017թթ. ընթացքում «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված՝ Սիսիան քաղաքով անցնող 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն այժմ գտնվում է երաշխիքային սպասարկման փուլում։ Շինարարին հանձնարարվեց վերացնել հայտնաբերված թերությունները։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]